Ղազախստանի նախկին վարչապետի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ախմետովի նկատմամբ տնային կալանք է սահմանվել կոռուպցիոն գործի շրջանակում: Այդ մասին հայտնել են երկրի պետական ծառայության և հակակոռուպցիոն գործերով գործակալության մամուլի ծառայությունից, գրում է «Взгляд»-ը:
Հակակոռուպցիոն գերատեսչությունը քննում է մի շարք ծանր կոռուպցիոն քրեական գործեր Կարագանդինի շրջանի և Կարագանդա քաղաքի նախկին ղեկավարների, մի շարք ընկերությունների և այլ անձանց նկատմամբ:
«Հետաքննվող գործերի շրջանակներում նաև մեղադրանք է ներկայացվել 1958 թվականի ծնված Սերիկ Նիգմետովիչ Ախմետովին, և նրա նկատմամբ Կարագանդա քաղաքի դատարանը որպես խափանման միջոց է ընտրել «տնային կալանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այլ տեղեկություններ, հետաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում:
Ինչպես հիշեցնում է «Взгляд»-ը, ապրիլին Սերիկ Ախմետովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է հրաժարականի նրա դիմումը:










