Մալայզիայում պոդիում են բարձրացել քաղցկեղը հաղթահարած կանայք (լուսանկարներ)

16:19 • 19.11.14

Կուալա Լումպուրում կայացել է նորաձևության ցուցադրություն, որտեղ որպես մոդելներ հանդես են եկել քաղցկեղը հաղթահարած կանայք։ Այս կերպ նրանք ցանկացել են ցույց տալ մյուս ծանր հիվանդներին, որ պետք է պայքարել հվանդության դեմ և չկորցնել հույսը, գրում է Корреспондент-ը։

 

Շոուն անցկացվել է իսլամական նորաձևության փառատոնի շրջանակում՝ մալայզիացի դիզայներներ Քալվին Տուի, Սալիկին Սիդեկիի և Ջերոմասի աջակցությամբ։

 

Միջոցառումը, որն անվանվել է «Տալով հույս՝ դիպչում ես սրտերին», թերապիայի փորձարարական միջոց է եղել նաև, որի օգնությամբ բժիշկները հույս են ունեցել բարձրացնել կանանց ոգին։

В Малайзии вышли на подиум женщины, победившие рак