Վաղը Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կամփոփվի հայրենիքում. Սեյրան Օհանյան
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կհանձնվի հողին: Այս մասին կառավարության նիստի վերջում հայտարարություն արեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ աճյունը կամփոփվի Եռաբլուրում:
«Արարողությունը տեղի է ունենալու Եռաբլուրում ժամը 13-ին, իսկ 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա հուշ ցերեկույթ: Հրավիրում եմ բոլորին մասնակցել»,-ասաց նա:










