Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է. Շավարշ Քոչարյան

12:24 • 19.11.14

Ադրբեջանական կողմից ոչ մի լավ բան պետք չէ սպասել. լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման քայլին:


Անդրադառնալով Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությանը, թե խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների դիերը թույլ կտան վերցնել, եթե հարկ համարեն` Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ երկրի դեպքում սովորական հարևան հասկացությունն անընդունելի ու անհասկանալի է:


«Մենք գործ ունենք տեռորիստական պետության հետ: Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է»
,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը: