Երևանի քաղաքապետարանը մայրացու 10 ոչխար է նվիրաբերել գայլերի հարձակումից նյութական վնաս կրած ընտանիքին

15:13 • 19.11.14

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն այսօր այցելել են Սամվել Փափազյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից դրամական աջակցություն և մայրացու 10 ոչխար են նվիրաբերել մայրաքաղաքաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման հետևանքով զգալի նյութական վնաս կրած արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Փափազյանի ընտանիքին:
 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ այդ դեպքի մասին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել էր համապատասխան աջակցություն ցուցաբերել ազատամարտիկի ընտանիքին:


Արցախյան ազատամարտի վետերանը ասել է, որ հոշոտված ոչխարները ձեռք էին բերվել վարկային միջոցներով և որ քաղաքապետի աջակցությունը չլինելու դեպքում ընտանիքը կկանգներ փաստի առաջ: