Շումախերը կաթվածահար է և չի կարողանում խոսել. նախկին մրցարշավորդ Ֆիլիպ Ստրեյֆ
«Ֆորմուլա-1» մրցարշավի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը կաթվածահար է և գամված է հաշմանդամի սայլակին: Այդ մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է նախկին մրցարշավորդ Ֆիլիպ Ստրեյֆը, գրում է ТАСС-ը:
«Շումախերն իրեն ավելի լավ է զգում, բայց ամեն ինչ հարաբերական է։ Նրա համար այժմ շատ դժվար է, քանի որ նա չի կարողանում խոսել: Նա հաշմանդամի սայլակին է գամված և կաթվածահար է, հիշողության և խոսքի հետ խնդիրներ ունի»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Շումախերը գլխի վնասվածք է ստացել Ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս, ինչից հետո կոմայի մեջ է ընկել: Այս տարվա հունիսին նա դուրս է եկել կոմայից և տեղափոխվել Լոզանի հիվանդանոց, ավելի ուշ նրան տեղափոխել են տուն՝ հետագա վերականգնման համար:










