Ադրբեջանում Սիրիայի մարտերին մասնակցած քաղաքացու են ձերբակալել
Ադրբեջանում ձերբակալվել է մի քաղաքացի, որը մասնակցել է Սիրիայում ընթացող մարտերին:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ձերբակալվածը 1985թ.-ին ծնված Շահբազի Բահրուզն է: Նա ձերբակալվել է Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում:
Պարզվել է, որ նա Թուրքիայով անցել է Սիրիա՝ մարտերին մասնակցելու համար:
Ադրբեջանական լրատվամիջոցները բազմիցս արդեն հաղորդել են Սիրիայում կռվող ադրբեջանցի վարձկանների գոյության մասին: Սիրիայում մարտերի ընթացքում հարյուրից ավելի ադրբեջանցիներ են սպանվել:










