Էրզրումի զարգացման հիմնադրամը հայկական սփյուռքի դեմ միավորվելու կոչ է արել
Հայկական սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին ձեռնարկելիք քայլերին հակազդելու համար Էրզրումի զարգացման հիմնադրամը (ERVAK) պատասխան քայլեր է ձեռնարկում, տեղեկացնում է թուրքական
Հիմնադրամը կոչ է անում միավորվել՝ հայկական սփյուռքի դեմ պայքարելու համար: Կառույցը մտադրվել է աշխարհի տարբեր հարթակներից լսելի դարձնել «թուրքերի ողբերգությունը»:
ERVAK-ը պնդում է, թե հայկական սփյուռքը 2015թ.-ը «թիրախի տարի» է հռչակել:
Հիմնադրամի ղեկավար Էրդալ Գյուզելն ու կառավարման խորհրդի անդամները նախատեսում են նախ հավաքվել Ստամբուլում և հավաքել Էրզրումի բոլոր հիմնադրամների ու միությունների ղեկավարներին և աշխատանքները համակարգելու վերաբերյալ գաղափարներ փոխանակել:
Նրանք ցանկանում են «հայկական պնդումների» 100-ամյակին ընդառաջ միավորել ջանքերը՝ աշխարհին ներկայացնելու «իրական պատմությունը», թե «ինչպես են հայերը կոտորել մուսուլման թուրքերին»:
Կառույցի ղեկավարը Ստամբուլում և Անատոլիայի ամեն մի անկյունում գործող Էրզրումի քաղաքացիական հասարակության կառույցներին կոչ է արել «միավորվել ազգային խնդիրների շուրջ»:










