Վրաստանի վարչապետը 2015թ.-ի սկզբին կմեկնի Ուկրաինա

17:25 • 03.12.14

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Կիև կկայանա 2015թ.-ի սկզբին, այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Բրյուսելում գտնվող Բերուչաշվիլին լրագրողներին ասել է, որ Վրաստանն ու Ուկրաինան ռազմավարական գործընկերներ ու բարեկամական երկրներ են:

 

Բերուչաշվիլին նշել է, որ մինչև Ղարիբաշվիլիի՝ Կիև կատարելիք այցը, այնտեղ են մեկնելու Վրաստանի կառավարության մի շարք անդամներ:

 

«Մեր նպատակն է ակտիվացնել ու խորացնել բարեկամական հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի միջև»,-ասել է նախարարը: