Հաքերները «հասանելի են դարձրել» Sony-ի տնօրենների աշխատավարձերի մասին տեղեկությունը

16:31 • 03.12.14

Sony Pictures ընկերության աշխատակիցների անձնական տեղեկությունները պարունակող փաստաթղթերի արտահոսքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ընկերության դեմ լայնածավալ հաքերային հարձակումից հետո, գրում է Time-ը:

 

Ներքին փաստաթղթերը պարունակել են Sony Pictures-ի 6.000-ից ավելի աշխատակիցների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների անունները, պաշտոնները և աշխատավարձերը:

 

Ինչպես հայտնի է դարձել փաստաթղթերից, 17 պաշտոնյա տարեկան վաստակում է ավելի քան 1 միլիոն դոլար: Նրանցից միայն մեկն է կին՝ Sony Pictures Entertainment-ի համանախագահ Էմի Պասկալը: Տեղեկությունը տեղադրվել է անանուն ներբեռնելու Pastebin կայքում:

 

Պասկալը և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Լինտոնը ստանում են տարեկան 3 միլիոն դոլար:

 

Sony-ն հարձակման է ենթարկվել նոյեմբերի 24-ին իրեն #GOP կոչող խմբի կողմից: Հետաքննությունների դաշնային բյուրոն այս շաբաթ հայտնել է, որ հետաքննում է հարձակման փաստը: