Վիլնյուսի ռուսական դպրոցներում խուզարկումներ են տեղի ունենում
Լիտվայի մայրաքաղաքի ռուսական դպրոցներում խուզարկումներ են անցկացվում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Delfi-ին:
Ինչպես հաղորդվում է, խուզարկումները տեղի են ունենում «Ռուսաստանի ռազմականացված ճամբարներ» Վիլնյուսի դպրոցների աշակերտների այցերի կազմակերպումը հետաքննելու շրջանակներում:
Քննչական գործողություններն անց են կացվում մասնավորապես Վասիլի Կաչալովի անվան գիմնազիայում և Սոֆյա Կովալյովսկայայի անվան միջնակարգ դպրոցում:
Խուզարկումների փաստը հաստատել են Վիլնյուսի շրջանի ոստիկանության գլխավոր կոմիսարիատում և Լիտվայի մայրաքաղաքի դատախազությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լիտվայի դատախազությունը կասկածել է դպրոցականներին պետական դավաճանության համար՝ ռուսական ճամբար մեկնելուց հետո: Նոյեմբերին երկրի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննություն «Լիտվայի դեմ գործողություններում այլ պետությանը հնարավոր օգնության մասին գործով»:










