Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, թեև դրամի արժեզրկումից տուժել է, բայց թանկացումներ չի նախատեսում

16:25 • 04.12.14

Գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, թեև դրամի արժեզրկումից տուժել է, սակայն թանկացումներ չի նախատեսում, քանի որ հաշվի առնելով ժողովրդի վիճակը, չի ցանկանում Ամանորի շեմին թանկացումներ իրականացնել:


Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առայժմ գնահատական չի կարող տալ, թե որքան է տուժել, քանի որ սպասում է դրամի կայունացմանը: «Թեկուզ վատ, սակայն կայունությունը ավելի լավ է: Հստակ ինֆորմացիա չենք կարողանում ստանալ, թե հետո ինչ է սպասվում»,-ասաց նա և նշեց, որ  բիզնեսն էլ իր հերթին չի կարող երկար ժամանակ վնասով աշխատել:


Ըստ նրա` այստեղ Կենտրոնական բանկը այնքան էլ անելիք չունի, քանի որ խնդիրը միջազգային ասպարեզում է: