Գրոզնիում մարտերի ընթացքում մահացել է 70-ից ավելի ուժային. ԶԼՄ-ներ

12:16 • 05.12.14

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում մահացել է ավելի քան 70 իրավապահ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով kavkazcenter.com-ին:

 

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք ունեցել են 10 զոհ և 28 վիրավոր: Միևնույն ժամանակ որոշ ռուսական ԶԼՄ-ներ գրում են, որ սպանված ոստիկանների թիվը դեռևս ճշտվում է:

 

«Կադիրովի մարդկանցից տեղեկատվության արտահոսքը վկայում է նրանց մոտ ավելի շատ կորուստների մասին: Նշվում է 70-80 սպանվածի մասին»,- գրված է հոդվածում:

 

Միևնույն ժամանակ, տարբեր տվյալներով, Գրոզնիում սպանվել է մոտ 10 գրոհային: Հիմնական իրադարձությունները զարգացել են Տպագրության տան և N 20 քաղաքային դպրոցի մոտ:

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, նախօրեին գիշերը Գրոզնիում մարտեր են սկսվել ոստիկանների և գրոհայինների միջև: Ավելի ուշ Ռամզան Կադիրովը հայտարարել է գրոհայինների ոչնչացման հատուկ գործողության ավարտի մասին: