Երևանում չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավար է այրվել.հրդեհաշիջումից հետո դի է հայտնաբերվել

14:48 • 06.12.14

Դեկտեմբերի 5-ին` ժամը 15:00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Շենգավիթի բաժին է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում տնակ է այրվում, տնակում դի կա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։55-ին, Արշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցների հատման խաչմերուկում գտնվող, չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավարը չպարզված հանգամանքներում այրվել է, և հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է ժամանակավոր բնակվող ոմն Հովհաննեսի /մոտ 65 տարեկան, մնացած տվյալները պարզվում են/ դին:


Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Կատարվում է քննություն: