Պակիստանում սպանվել է աշխարհում ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ և աշխարհում ամենափնտրվող դաշտային հրամանատարներից մեկը՝ 39-ամյա Ադնան ալ-Շակրիջումահը, ով կասկածվում էր Նյու Յորքի 2003-ի ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ, ոչնչացվել է Պակիստանի գաղտնի ծառայությունների կողմից, գրում է rg.ru-ն։
Ալ-Շակրիջումահը իր երեք հանցակիցների հետ միասին թաքնվում էին արվարձաններից մեկում, որտեղ էլ ոչնչացվել են հատուկ գործողության ժամանակ։
Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում կատարված ահաբեկչությունների գլխավոր ռազմավար կազմակերպիչի գլխի համար ԱՄՆ-ն ու Բրիտանիան 5 մլն դոլար պարգևատրում էին խոստացել։ ԴՀԲ-ի ցանկում ահաբեկչի անունը նշված էր, որպես ամենահետախուզվող անձանցից մեկը, ով կասկածվում է ահաբեկչության մեջ։












