Ռուսաստանյան շրջանաձև ավտոճանապարհների վերակառուցումը` լուսանկարներով
Մոսկվայում շրջանաձև ավտոճանապարհները միահյուսող խաչմերուկների (МКАД) վերակառուցման հերթական ալիքն է սկսվում: Աշխատանքներում միաժամանակ մի քանի կառույցներ են ներգրավված: Bigpicture.ru-ն առաջարկում է ֆոտոշարքի տեսքով ծանոթանալ մոսկովյան շրջանաձև ճանապարհների կառուցապատմանը` վերևից արված լուսանկարներով:
«Մեծ Լենինգրադկա» կոչվող ծրագրի շրջանակում կառուցվել է 1,8 կմ երկարությամբ ձգվող ճանապարհը, որի շահագործումն սկսվել է 2012-ին:



Վոլգոգրադկայի և МКАД-ի հատման կետում գտնվող շրջանաձև խաչմերուկի կառուցումն սկսվել է 2013-ի մարտին, աշխատանքները իրականացվել են մեկուկես տարում, իսկ բացումը տեղի է ունեցել 2014-ի մարտին:




Բուսինովսկայա խաչմերուկի վերակառուցումը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին: Վերակառուցման նախագիծը ներառում է 1,6 կմ լայնությամբ 10 շարք:


Այժմ ընթանում է Դմիտրովսկ մայրուղու վերակառուցման երկրորդ փուլը: Գործող ճանապարհների երթևեկության երկարությունը կազմում է 1,65 կմ:



Լենինյան պողոտայի և МКАД-ի հատման կետում խաչմերուկի վերակառուցման ընթացքում կկառուցվի երեք էստակադա թունել: Աշխատանքները պետք է ավարտվեն 2015-ի սեպտեմբերին:



Ռյազանի և Լերմոնտովի պողոտաների հատման խաչմերուկի վերակառուցումը միտված է նորացնելու և առավել հարմարավետ դարձնելու երթևեկությունը նոր վեց կմ երկարությամբ ճանապարհներով:













