Ուկրաինան արբանյակային հեռարձակում կսկսի Ղրիմի տարածքում
Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարությունը արբանյակային հեռարձակում է սկսելու Ղրիմում և Ռուսաստանի այլ շրջաններում՝ «ուկրաինական ճիշտ տեղեկությունների տարածման նպատակով»:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գրաշչենկոն:
«Տեղեկատվության նախարարությունն աշխատելու է Ղրիմում արբանյակային հեռարձակում ապահովելու ողղությամբ, Ռուսաստանի դաշնությանն ու ողջ աշխարհին հասցնելով ճիշտը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ցուցադրելով որակյալ հեռուստատեսային արտադրանք, որը պատրաստված կլինի լավագույն անկախ լրագրողների կողմից՝ ուկրաիական իրականության քարոզչության նպատակով»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան:
Դեկտեմբերի 3-ին Ուկրաինայում ներկայացվել էր նոր՝ տեղեկատվական քաղաքականության նախարարության ստեղծման նախագիծը: Նոր գերատեսչության խնդիրը լինելու է հեռարձակման պետական ստանդարտների մշակումը, լրատվամիջոցների գրանցումն ու ազատ խոսքի ապահովումը:










