Կարսում տեղի կունենա Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

10:11 • 07.12.14

Վրաստանի արտգործնախարար Թամար բերուչաշվիլին հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա, որտեղ կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման. տեղեկացնում է  Грузия online-ը:

 

Երեք երկրների արտգործնախարարների թվով չորրորդ նմանատիպ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Կարս քաղաքում:


«Հանդիպման ընթացքում նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային համագործակցության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն նախորդ հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»,- հաղորդել են Թուրքիայի արտգործնախարարություններից: