Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում ոգեկոչել է երկրաշարժի զոհերի հիշատակը
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook սոցիալական կայքի իր էջում հիշել է 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերին:
Նա հրապարակել է ավերված եկեղեցու լուսանկարը՝ կից երկլեզու գրությամբ.
«Սպիտակի երկրաշարժի զոհվածների հիշատակին:
Թող Աստված պահպանի Հայաստանը նման չարիքներից ու միմիայն լուսավոր օրեր պարգևի համայն ազգին:
In Memory of the victims of the Spitak earthquake, December 7th, 1988...God bless Armenia!»
Մխիթարյանի կարեկցությանը և հղած մեսիջին միացել են հազարավոր մարդիկ՝ հավանության տալով հրապարակմանը և այն տարածելով։











