Սաակաշվիլիին «Ազատ ասպետ» մրցանակ է շնորհվել
«Կազիմիր Պուլասկի» լեհական հիմնադրամը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին «Ազատ ասպետ» մրցանակ է շնորհել. տեղեկացնում է Грузия online-ը:
Հիմնադրամն ամեն տարի այդ մրցանակը տալիս է հայտնի մարդկանց, ովքեր հատուկ ներդրում են ունեցել ազատության, արդարության ու ժողովրդավարության համար պայքարում:
«Միխեիլ Սաակաշվիլին ինձ համար եղել է, կա ու կլինի Վրաստանի նախագահը: Վրաստանի այսօրվա վիճակը արդյունքն է այն բանի, ինչ արել եք Դուք, այլ ոչ այն բանի, ինչը փորձում են փչացնել ձեր հաջորդները: Մի քանի օր առաջ մենք լսեցինք Պուտինի ելույթը, և հասկացանք, որ գունավոր հեղափոխություններից նա սարսափում է: Այնպես որ, շնորհավորում եմ, որ կարողացել եք Պուտինի սարսափը դառնալ: Ձեր երկիրն օրինակ է շատերի համար»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յացել Սարիուշ-Վոլսկին՝ մրցանակը տալուց հետո:










