Կյանքից հեռացել է թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը

18:06 • 07.12.14

Կյանքի 55-րդ տարում մահացել է թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը։

Ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։  

Tert.am-ը Սամվելի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցում է ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։