Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 1 մլն մարդ է տարհանվել

10:46 • 07.12.14

Ֆիլիպինների իշխանությունները երկրի առափնյա շրջաններից ավելի քան 1 մլն մարդ են տարհանել՝  հուժկու  թայֆունի պատճառով. տեղեկացնում է gazeta.ru-ն:
 

ՄԱԿ-ի տվյալներով, այս տրահանումն աշխարհում ամենախոշորներից է:


«Հագուփիթ» թայֆունը արմատախիլ է արել ծառեր և հանգեցրել է հաղորդակցման բոլոր ուղիների խափանման: Առանց էներգամատակարարման է մնացել Ֆիլիպինների Սամար կղզին գրեթե ամբողջությամբ, ինչպես նաև հարևան Լեյթ նահանգը:


Տեղական ռադիոն հաղորդել է երկու զոհի մասին, սակայն այդ տվյալը դեռ չի հաստատվել:


«Այս փոթորիկը շատ ուժեղ է և կարող է ավերածությունների հանգեցնել »,- ասել է օդերևութաբան Ալվին Պուրան:


Ավելի վաղ հաղորդվել է Ֆիլիպինների 500 հազար բնակչի տարհանման մասին: