Սերբական ոստիկանությունը կանխել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի դեմ մահափորձը

16:35 • 07.12.14

Սերբական ոստիկանությունը կանխել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի դեմ մահափորձը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղական Alo! թերթին: Թերթի տեղեկություններով՝ պատրաստվող հանցագործությունը բացահայտվել է «Վրիժառուները» նախկին զինված խմբավորման անդամներին գաղտնալսելու շնորհիվ: 

«Վրիժառուների» առաջնորդներից մեկը՝ Բոբան Ինջիչը հեռախոսային զրույցի ընթացքում ասել է, որ Կուստուրիցան վտանգ է ներկայացնում Սերբիայի նախագահ Միլորադ Դոդիկի հետ իր սերտ հարաբերությունների պատճառով: Նա ընդգծել է, որ դա սպառնում է «Վրիժառուների» բոլոր նախկին անդամների շահերին: Ինքը՝ ռեժիսորը, հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:

Ավելի վաղ Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի իշխանությունները համատեղ ոստիկանական գործողություն են սկսել «Վրիժառուները» խմբավորման դեմ՝ 1993 թվականին Շտրոպցիում պատերազմական հանցագործությունների մասին գործով: Նրանց մեղադրում են 20 բոսնիացի մուսուլման սպանելու համար: