Ոչ միայն Ուրուգվայի նախագահն է ապրում համեստ կյանքով, այլ նաև ես. Սենատի նախագահը՝ օրինակելի փորձի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին աշխարհում իր համեստ ապրելակերպով հայտնի Ուրուգվայի նախագահից և հարցրին, թե դա ինչքանով օրինակելի կարող է լինել այլ երկրների ղեկավարների համար:
Սենատի նախագահը պատասխանեց, որ ոչ միայն Ուրուգվայի նախագահն է ապրում շատ համեստ կյանքով, այն նաև ինքը:
«Բայց մենք դա անում ենք, ոչ միայն նրա համար, որ հասարակությունը զգա և տեսնի, այլ կոնկրետ ես անձամբ ինձ համար եմ դա անում»,-նշեց նա:










