Ուկրաինայի կառավարությունում ևս մեկ օտարերկրացի կաշխատի

17:19 • 08.12.14

Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իգոր Բոնդարչուկը հայտարարել է, որ երկրի կառավարությունում ևս մեկ օտարերկրացի կներգրավվի, մասնավորապես, արդարադատության նախարարի ևս մեկ տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Վրաստանից կամ Լիտվայից մասնագետը:

 

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Բոնդարչուկը հույս է հայտնել, որ նա աշխատանքի կանցնի արդեն մոտ ժամանակներս:


Դեկտեմբերի 2-ին Գերագույն ռադա է ներկայացվել օրենքի նախագիծ օտարերկրացիներին իշխանական պաշտոններ թույլ տալու մասին:


Ենթադրվում է, որ ցանկացած պետության քաղաքացի, բացառությամբ «օկուպանտ-պետության» (օկուպացման և ագրեսիայի մեջ Կիևը մեղադրում է Ռուսաստանին – Tert.am) կամ առանց քաղաքացիության անձ, ով «աշխարհում բարեփոխումների ճանաչված փորձ ունի», ինչպես նաև բարձրագույն կրթության դիպլոմ և ուկրաիներեն լեզվի բավարար գիտելիքներ, կարող է դառնալ գլխավոր դատախազ:


Որպես նման նշանակման չափանիշ նշված են Ուկրաինայի պետական շահերը: