Երկու համաշխարհային պատերազմ տեսած ամերիկուհին նշել է իր 110-ամյակը թոռների և ծոռների հետ

14:42 • 08.12.14
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Ֆերֆիլդ քաղաքում բնակվող Էմիլի Թրեմոնտին շաբաթ օրը նշել է ծննդյան 110-ամյակը, գրում է Daily Mail-ը։

 

Թրեմոնտին ունեցել է 4 քույր, որոնցից մեկն իր պես երկարակյաց է եղել՝ ապրելով 100 տարի։ 

 

«Նրա ծննդյան տորթի վրա տեղ չկար, որ 110 մոմ դնեինք»,- պատմել է երկարակյաց կնոջ ծոռնուհին։

 

Կինը ծնվել է 1904-ին՝ մինչ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։

 

Գերոնտոլոգների (ծերաբան) խումբը, որը զբաղվում է ամբողջ աշխարհում ամենաերկարակյացների մասին տեղեկությունների հավաքագրմամբ, հայտնել է, որ ներկայում ամենաերկարակյաց անձը Ճապոնիայում բնակվող Միսաո Օկավան է, ով ծնվել է 1898-ի մարտի 5-ին (116տ.)։