Բաթումի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել. ԶԼՄ-ներ
Վրացական Բաթում քաղաքի պիրոտեխնիկայի վաճառքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին։
Նրանց տվյալներով՝ մահացածներն ամուսիններ են, ովքեր աշխատել են շինությունում։ Նրանց մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։ Համաձայն վարկածներից մեկի՝ նրանք չեն հասցրել ժամանակին լքել շինությունը։ Ոստիկանությունը սկսել է ողբերգության հանգամանքների հետաքննությունը։
Բաթումի հակահրդեհային ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհման տարածքը հասել է 500 քմ-ի։ Կրակը հանգցնելու աշխատանքներն իրականացրել է մի քանի տասնյակ մարտական հաշվարկ։










