Արգենտինայում ֆուտբոլի երկրպագուները կնոջը դաժանաբար ծեծել են դստեր աչքի առաջ (լուսանկարներ)

17:14 • 08.12.14

Արգենտինացի ֆուտբոլի երկրպագուները, զայրանալով, որ իրենց թիմը պարտվել է, հարձակվել են հակառակորդ ֆուտբոլային ակումբի վերնաշապիկը կրող երիտասարդ կնոջ վրա և դաժանաբար ծեծի ենթարկել նրան, գրում է tvzvezda.ru-ն։


Նրանց չի խանգարել նույնիսկ այն, որ կինն իր դստեր հետ է եղել։


33-ամյա Լորենա Սաբիոն իր Facebook-ի էջում գրել է, որ իր դեմքը այնպես են այլանդակել, որ նա ստիպված կլինի մի քանի պլաստիկ վիրահատությունների ենթարկվել։


Լորենա Սամբիոն և իր աղջիկը վերադառնալիս են եղել «Բոկի Հունիորս» և «Ռիվեր Պլեյտա» ակումբների միջև ֆուտբոլային խաղից երբ իրենց վրա հարձակվել են ֆուտբոլասերները։