Մարոկկոյում գնացքը վրաերթի է ենթարկել նախարարներից մեկին
Մարոկկոյում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է պետնախարար Աբդալլա Բահան, գրում է gazeta.kz-ն՝ RBK-ին հղումով։
Միջադեպը տեղի է ունցել թագավորության մայրաքաղաք Ռաբաթի ծայրամասում՝ գրեթե նույն այն վայրում, որտեղ խեղդամահ էր եղել խորհրդարանի անդամ, սոցիալիստների առաջնորդ Ահմադ Զաիդին։
Նախարար Բահան ժամանել էր Բուզնիկե բնակավայր՝ քաղաքական գործիչ Զաիդիի մահվան վայրն ուսումնասիրելու նպատակով, սակայն, ինքն է ընկել գնացքի տակ և մահացել։
Կրթությամբ գյուղատնտես, 60-ամյա Բահան 2004-ից զբաղեցնում էր Մարոկկոյի «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը։
Դեպքի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։











