Նոր Զելանդիայում զբոսանավի 200 ուղևոր աղիքային գրիպով է վարակվել
Նոր Զելանդիայում զբոսանավի շուրջ 200 ուղևոր աղիքային գրիպով է վարակվել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Princess Cruises նավի վրա, որը գտնվել է 13-օրյա ճանապարհորդության մեջ: Նշվում է, որ ուղևորները մեկուսացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Անձնակազմի անդամները ևս ստուգում են անցել: Նավում ախտահանում է իրականացվել:
Առողջապահության շրջանային տեսուչի խոսքով՝ ներկայում վարակն սկսել է մարել:










