Երգչուհի Ռուսլանան խոսել է ռազմագերիների մասին

10:32 • 08.12.14

Ուկրաինայի իշխանությունների և ռուսամետ ընդդիմադիրների միջև բանակցային գործընթացի կայացմանն աջակցող կամավորները հայտարարել են, որ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք է բերվել «ամեն ինչ բոլորով» («все на всех») պայմանավորվածությունը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախկին հաղթող, ակտիվիստ Ռուսլանա Լիժիչկոն:

 

«Ակնհայտ է, որ փոքրաթիվ խմբերի ազատումը թույլ, քիչ արդյունավետ, բարդ ու գերության մեջ գտնվողների համար տհաճ գործընթաց է: Հաշվի առնելով վիճակը, որում գերինեը գտնվում են՝ ակնհայտ է, որ հարկավոր է «ամեն ինչ բոլորով» փոխանակման տարբերակը: Դոնեցկում մենք պայմանավորվել ենք նման փոխանակման վերաբերյալ», - ասել է երգչուհին: Նա հավելել է, որ երկկողմ պայմանավորվածությունը հստակ է, և այժմ հարցը պետք է լուծեն իշխանության ներկայացուցիչները:

 

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության շրջանակներում գերիների փոխանակման լավագույն տարբերակը «բոլորին բոլորով» տարբերակն է: