Երգիչ Ջոն Լեջենդը կնոջ հետ բեռնատարներով սնունդ է ուղարկել Նյու Յորքի ցուցարարներին (լուսանկարներ, տեսանյութ)

10:15 • 08.12.14

Երգիչ Ջոն Լեջենդը և նրա կինը՝ Քրիսի Թայգենը, բեռնատարներով սնունդ և ջուր են ուղարկել Նյու Յորքում վերջին օրերին անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարներին, գրում է rawstory.com-ը։

 

Ցուցարարներին նման աջակցությունն աննկատ չի մնացել, այս փաստն արագորեն տարածվել է սոցցանցերով և արժանացել հանրության երախտագիտությանը։

 

Ցույցերն անցկացվում են ի նշան ոստիկանների գործողությունների դեմ բողոքի, մասնավորապես՝ սևամորթ Էրիկ Գարների սպանության։

 

Էրիկ Գարները սպանվել է 2014-ի հուլիսի 17-ին Նյու Յորքի Սթեյթ Այլենդում։ Նա կանգնած է եղել փողոցում, երբ նրան են մոտեցել ոստիկանները՝ ձերբակալելու նպատակով, որին նա պատասխանել է, որ հոգնել է իր սևամորթ լինելու պատճառով անպատճառ ձերբակալվելուց և հայտնել է, որ չի ցանկանում հանձնվել։

 

Նրա վրա հարձակվել է 6 ոստիկան և խեղդամահ արել։ Տեղի ունեցածը նկարահանել են փողոցի անցորդները։

 

Նշվում է, որ Էրիկ Գարներն իր մահից վայրկյաններ առաջ բղավել է, որ չի կարողանում շնչել, ինչն էլ դարձել է ցուցարարների կարգախոսը։