Ֆիլիպիններում ավելի քան 1 մլն մարդ է տարհանվել թայֆունի պատճառով
Ֆիլիպիններին պատուհասած «Հագուպիտ» թայֆունի պատճառով, որն անցնում է երկրի կենտրոնական մասով, ավելի քան մեկ միլիոն մարդ է ստիպված եղել լքել իր տունը գրում է rg.ru-ն։
Այդ մասին հայտնել են Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների ազգային խորհրդից։
«Հագուպիտը» կիրակի գիշերը հասել է Ֆիլիպինների արևելյան ափին։
Այժմ թայֆունի կենտրոնը գտնվում է Ռոմբլոն կղզուց 50 կմ հյուսիս-արևելք և շարժվում է 10 կմ/ժ արագությամբ։ Քամու ուժգնությունը հասնում է 120 կմ/ժ-ի, իսկ քամու ուժգնացումների ժամանակ՝ մինչև 150 կմ/ժ-ի։
Կանխատեսվում է, որ «Հագուպիտը» չորեքշաբթի և հինգշաբթի օրերին մի քանի ֆիլիպինյան կղզիներով անցնելուց հետո միայն կլքի երկիրը։










