Կրետեում ֆուտբոլային խաղը դադարեցվել է դաշտում հայտնված այծի պատճառով (տեսանյութ)

10:07 • 08.12.14

Հունաստանի Կրետե կղզում հունական երկու թիմերի միջև ֆուտբոլային խաղը մի քանի անգամ դադարեցվել է դաշտում հայտնված այծի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով բրիտանական The Guardian-ին:

 

Խաղի գլխավոր մրցավարին հաջողվել է կենդանուն դուրս բերել դաշտից, սակայն մի քանի րոպե անց այծը կրկին վերադարձել է, ինչից հետո հանդիպումը կրկին դադարեցվել է:

 

Կենդանուն հաջողվել է դուրս հանել դաշտից միայն երկրորդ փորձից, երբ օգնության են եկել երկրպագուները: