Հայկական լրատվական կայքերի այցելությունների միջինացված ցուցանիշը՝ ըստ SimilarWeb-ի

11:55 • 08.12.14

Ներկայացնում ենք հայկական լրատվական կայքերի այցելությունների միջինացված քանակը՝ ըստ similarweb.com համակարգի տվյալների (2014 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ)։ Ըստ այդմ՝ հայկական առաջատար կայքերի ցուցակի առաջին երեք տեղերում են News.am-ը, 1in.am–ը և Tert.am-ը:


Հիշեցնենք, որ Tert.am-ը իր ստեղծման օրից առաջատարներից է եղել էլեկտրոնային լրատվության ոլորտում, իսկ այսօր արդեն, ամսական ավելի քան 2,3 միլիոն ընթերցող ունի, իսկ «Ֆեյսբուք»–ի իր էջում՝ ավելի քան 223 000 հետևորդ։


Նախորդ ամսվա համեմատ (2 200 000 այց ) Tert.am–ի այցելություններն ավելացել են 150 000-ով՝ կազմելով 2 350 000 այց։


Similarweb.com-ի ներկայացրած տվյալները ցույց են տալիս կայք այցելողների քանակը, այսինքն՝ թե ինչ լսարան ունի այս կամ այն կայքը և որքան այցելու։


Similarweb.com-ի տվյալները հասանելի են բոլորին և ցանկացած անձ կարող է հավաքել իրեն հետաքրքրող կայքի հասցեն և ծանոթանալ կայքի այցելությունների քանակին, աշխարհագրությանը, որտեղ ներկայացված են այցելություններն ըստ երկրների, լրահոսի փոխանակման տվյալներին այլ կայքերի հետ, և ներգրավվածությանը սոցիալական ցանցերին։


Հայկական լրատվական կայքերի այցելությունների միջինացված քանակը՝ 1 ամսվա կտրվածքով (նոյեմբերի 1-ի դրությամբ)