Korean Air-ի մենեջերը հրաժարական է տվել՝ ընկույզների հետ կապված սկանդալի պատճառով
Korean Air հարավկորեական ավիաընկերության փոխնախագահը, ով նաև ավիափոխադրող ընկերության նախագահի դուստրն է, հրաժարական է տվել՝ անցած ուրբաթ տեղի ունեցած դեպքի պատճառով, երբ ինքնաթիռը Նյու Յորքից թռել էր 20 րոպե ուշացումով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահի դստերը դեռ թռիչքից առաջ դուր չէր եկել ինքնաթիռի սպասարկումը, և նա պահանջել էր կապիտանից վերադառնալ օդանավակայանի տերմինալ և իջեցնել բորտուղեկցորդուհիներից մեկին:
Չո Հյոնին դուր չէր եկել այն, որ բորտուղեկցորդուհին նրա համար աղի ընկույզները բերել էր ոչ թե ափսեի մեջ դրված, այլ փաթեթով:
Korean Air-ը ներողություն է խնդրել ընկերության փոխնախագահի պահվածքի համար, ում պատճառով Նյու Յորքից Ինչհոն չվերթ կատարող ինքնաթիռն ուշացում է գրանցել:










