ԵՄ-ն լրացուցիչ 10 մլն եվրո հումանիտար օգնություն է հատկացրել Թուրքիայում սիրիացի փախստականներին
Եվրոպական միությունը լրացուցիչ 10 մլն եվրո օգնություն է հատկացրել Թուրքիայում սիրիացի փախստականներին, նշվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այսօր մենք ավելացնում ենք մեր օգնության ծավալը Սիրիայի ժողովրդին և թուրքական համայնքներին, որոնք ընդունում են սիրիացի փախստականներին»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ով այժմ գտնվում է Թուրքիայի փախստականների ճամբարում՝ Սիրիային սահմանակից Սիլիս քաղաքում։
«Եվրոպան ամուր կանգնած է Թուրքիայի կողքին և մտադիր է անել հնարավորն այդ շրջանում ճգնաժամի քաղաքական լուծմանը հասնելուն աջակցելու համար»,- հավելել է նա։










