Grozny Fashion Week 2014. անցկացվել է իսլամական նորաձևության ցուցադրություն (լուսանկարներ)
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի «Կոլիզեյ» մարզահամալիրում կայացել է Ռուսաստանի Հարավի նորաձևության աշխարհի գլխավոր և ամենախոշոր միջոցառումը՝ Grozny Fashion Week 2014 իսլամական նորաձևության շաբաթը, գրում է РИА Новости-ն։
Գրոզնիում իրենց հավաքածուներն են ներկայացրել Ռուսաստանի և աշխարհի 5 տարբեր երկրներից ժամանած երիտասարդ դիզայներները։
Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել նորաձևության մաեստրո Վյաչեսլավ Զայցևը և հայտնի իտալացի մոդելավորող Մասիմիլիանո Ջիանգրոսին։
Մրցույթի հաղթող է ճանաչվել Ռոզա Մախագովան՝ Գրոզնիից, 2-րդ տեղը կիսել են Գրոզնիից Մադինա Ջամուրզաևան և Հյուսիսային Օսիայից Նատալյա Կուլիևան։

































