Մոսկովյան պոլիկլինիկայում ծեծելով սպանել են մի հիվանդի

17:59 • 09.12.14

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող պոլիկլինիկաներից մեկում վիճաբանության ընթացքում ծեծելով սպանել են մի տղամարդու, գրում է lenta.ru-ն՝ իրավապահներին հղումով։

 

Ոստիկանությունը պարզել է, որ վնասվածքները 60-ամյա բնակիչը ստացել է դեկտեմբերի 2-ին անհայտ անձի հետ կռվի բռնվելու հետևանքով։

 

Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել թիվ 43 պոլիկլինիկայում՝ բժշկի սպասող հերթում։

 

Տուժածին հիվանդանոց են տեղափոխել գլխի ծանր վնասվածքներով։ Նա մահացել է՝ գիտակցության չգալով։

 

Ոստիկանությունն այժմ փնտրում է բնակչի վրա հարձակված անձին, ինչպես նաև որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։