Իսպանիայի դատախազությունը պահանջում է թագավորի փեսային դատապարտել մոտ 20 տարվա ազատազրկման
Բալեարյան կղզիների (Իսպանիայի ինքնավար շրջան) դատախազությունը, որտեղ քննվում է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ի փեսայի՝ Ինյակի Ուրդանգարինի ֆինանսական չարաշահումների և դրանց թագավորի դստեր և ներկայիս միապետ Ֆիլիպ VI-ի քրոջ՝ Քրիստինա դե Բորբոնի մասնակցության մասին գործը, վճիռ է կայացրել նրանցից յուրաքանչյուրի մեղավորության մասին, հաղորդում է ТАСС-ը:
Ինֆանտա Քրիստինան, դատախազության կարծիքով, իր ամուսնու ֆինանսական խարդախություններին չի մասնակցել, սակայն նա օգտվել է ապօրինի միջոցով ստացած միջոցներից, այդ պատճառով պետք է պետությանը վերադարձնի մոտ 600 հազար եվրո:
Ուրդանգարինը դատախազության կողմից մեղավոր է ճանաչվել պետական միջոցների անօրինական յուրացման, լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, հարկային օրենսդրությունը խախտելու և գումարների լվացման համար:
Այդ հանցագործությունների համար դատախազությունն առաջարկում է թագավորի փեսային դատապարտել 19,5 տարվա ազատազրկման և 3,5 միլիոն եվրոյի չափով տուգանքի:
Բացի այդ, նույն գործով են անցնում ևս 14 նախկին պետական պաշտոնյա և գործարար, որոնց համար դատախազությունը պահանջում է 5-ից մինչև 17 տարվա ազատազրկում:










