Մոսկվայում ձերբակալվել են հանցավոր խմբի անդամներ, այդ թվում՝ հայեր
Մոսկվայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման անդամներ, որոնք կասկածվում են բանկոմատներ կոտրելու և միջոցներ գողանալու համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հանցագործները ձերբակալվել են, երբ ներխուժել են Մոսկվայի Հյուսիս-արևելյան շրջանում գտնվող բանկի տարածք, որտեղից փորձել են գողանալ մոտ 3 մլն ռուբլի գումարով բանկոմատը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հանցագործները Մոսկվայի շրջանի բնակիչներ են, Աբխազիայի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև՝ Հայաստանի 3 քաղաքացի։
Ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ։ Պարզվում է՝ արդյոք նրանք կապ ունեն Մոսկվայի շրջանում իրականացված նմանատիպ հանցագործությունների հետ։










