Ստոկհոլմի օդանավակայանի միջազգային տերմինալից բոլոր ուղևորները տարհանվել են

15:33 • 09.12.14

Շվեդիայի մայրաքաղաքի Արլանդայի օդանավակայանի միջազգային տերմինալի երկու գոտիներից ուղևորները տարհանվել են։ Պատճառն այսօր առավոտյան ոստիկանություն ստացված պայթյունի սպառնալիքի մասին ահազանգն է եղել:

 

Ահազանգի հայտարարությունից հետո SAS ավիաընկերության Ստոկհոլմ-Հելսինկի չվերթի ուղևորները ստիպված են եղել լքել օդանավը:

 

Ինչպես բացատրել են Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչները, վտանգը վերաբերում է ուղևորատար ինքնաթիռներից մեկին: Իրավապահները մանրամասներ չեն հաղորդում:

 

Արլանդան Շվեդիայի ամենախոշոր միջազգային օդանավակայանն է: