Թոմ Քրուզի որդեգրած աղջիկը վարսահարդար է աշխատում. ԶԼՄ-ներ

17:20 • 09.12.14

Դերասան Թոմ Քրուզի և նրա նախկին կնոջ՝ Նիկոլ Քիդմանի որդեգրած աղջիկն այժմ որպես վարսահարդար է աշխատում Լոնդոնի ամենահեղինակավոր սրահներից մեկում, գրում է gazeta.ru-ն՝ The Daily Mirror-ին հղումով։

 

Աշխատանքի անցնելուց առաջ 21-ամյա Իզաբելա Քրուզն անցել է 15 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ 30-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ:

 

Հաղորդվում է, որ աշխատավայրում աղջիկը փորձում է չբարձրաձայնել այն փաստը, որ իր ծնողներն աստղեր են: Իզաբելայի գործընկերներից շատերը չեն կասկածում անգամ, որ նա հայտնի դերասանների դուստրն է:

 

2001 թվականին դերասանների բաժանվելուց հետո Իզաբելան որոշել է մնալ հոր հետ: Չնայած նրան, որ աղջիկը չի հետևել ծնողներին և դերասան չի դարձել՝ 21-ամյա Իզաբելան հետաքրքրվում է սայենթոլոգիայով, ինչպես իր հայրը: