Թուրք զինվորը սպանել է իր երկու ծառայակիցներին, ապա ինքնասպան եղել

15:06 • 09.12.14

Սիրիայի հետ սահմանին թուրք զինվորը  սպանել է իր երկու ծառայակիցներին, այնուհետև ինքնասպան եղել: Այդ մասին հայտարարել է հարավային Սանլիուրֆա նահանգի նահանգապետը՝ հերքելով ենթադրությունները, որ նրանք սպանվել են միջսահմանային կրակոցների հետևանքով, հաղորդում է Reuters-ը:


Երեք զինվորների մահը, որը տեղի է ունեցել այն վայրերի մոտակայքում, որտեղ «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի միջև պայքար է ծավալվել, մտահոգություն էր առաջացրել, որ նրանք որպես թիրախ էին ընտրվել Սիրիայի կողմից կամ սպանվել են կույր գնդակից:


«Համաձայն մեր հավաքած տեղեկության՝ դա ահաբեկչական միջադեպ չի եղել։ Սահմանը հսկող զինվորը սպանել է իր ընկերներին, ապա՝ ինքն իրեն»,- լրագրողներին հայտնել է Սանլիուրֆայի նահանգապետ Իզեթին Քուչուկը: