Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին պատը կկառուցվի 4 տարվա ընթացքում. Յացենյուկ
15:59 • 09.12.14
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին պատը կկառուցվի 4 տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ շինարարության համար կպահանջվի 517 մլն դոլար, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել է, որ «Պատ» նախագծի իրականացումը կատարվում է պետբյուջեի միջոցների հաշվին։
Placeholder










