Սուրեն Սարգսյանը մանրամասներ է պատմում է իրեն ծեծելու միջադեպից
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների միության նախագահ Սուրեն Սարգսյանն այսօր առավոտյան իրեն իր տան մոտ ծեծի ենթարկելու մեջ մեղադրում է միայն իշխանություններին:
«Միայն իշխանությունները նման բան կանեին, թոխմախ Մհերի անունը տվեցին իրենցից շեղելու համար, փորձեցին ինչ շեղել, բայց դա ընդամենը սադրիչ քայլ էր: Իհարկե, ծեծողը չի ասի, որ ուղարկել է մարդ ծեծելու»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Պատմելով դեպքի մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ չորս հոգի են եղել, որոնք զինվորական համազգեստներով էին. «Պինդ տղաներ էին: Մտածեցի, թե ինձ ձերբակալում են, բայց սկսեցին հարվածել»:
Սուրեն Սարգսյանն այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Դեմքին և մարմնի վրա վնասվածքներ ունի:










