Աֆղանստանցիներին ցնցել է կարճ փեշով և բաց ոտքերով առեղծվածային անցորդուհին. լուսանկար
Աշխարհի շատ քաղաքներում օրը ցերեկով կաճ փեշով ու բաց ոտքերով կինը շոկ առաջացնել չի կարող: Սակայն բոլորովին ուրիշ պատմություն է, երբ նման բան տեղի է ունենում Աֆղանստանի պես երկրի մայրաքաղաքում՝ Քաբուլում:
BBC-ն անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարներին, որոնցում երիտասարդ կինը կարճ զգեստով ու բաց ոտքերով շրջում է Քաբուլում:
Լուսանկարի հեղինակ տեղացի լրագրող Հայաթ Էնսաֆին ասել է, որ ինքն էլ շոկի մեջ էր այդ տեսարանից: Նա պատմել է, որ երբեք այդ տեսքով կին չի տեսել Քաբուլում: Նա փորձել է խոսել կնոջ հետ, սակայն չի հաջողվել:
Լուսանկարների հերոսուհուն այժմ մամուլում անվանում են «առեղծվածային կին»: Լուսանկարը մեծ տարածում է գտել հատկապես Facebook-ում: Աֆղանստանցիների մի մասը պաշտպանել է կնոջը, նրա խիզախությունը: Մյուսները հիշեցրել են, որ իրենք մուսուլմանական երկրում են ապրում, որտեղ հատկապես Թալիբանի իշխանության գալուց հետո կանայք շրջում են բուրկաներով՝ մարմինն ամբողջովին փակող հագուստով:
Այսօր այդ երկրում նման հագուստով փողոցում հայտնվելը ռիսկային է կնոջ համար:











