Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա

17:38 • 10.12.14

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա` 235 տղա և 177 աղջիկ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Նույն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38094 քաղաքացի:


Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4416 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 870 քաղաքացի:


Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: