Ջոնի Դեփը 47 հազար դոլարով ձեռք է բերել Քեյթ Միդլթոնի նկարը
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը 47 հազար դոլարով գնել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի մերկ դիմանկարը, որտեղ դքսուհին պատկերված է հղիության վերջին ամսում՝ փորին փոքրիկ թագով:
Գրաֆիտին արված է Լոնդոնում Faith Inc. արվեստի սրահի շենքի պատին, գրում է Russia Today-ը:
Ինչպես հայտնում է Cosmopolitan ամսագիրը, գրաֆիտիի հեղինակը փողոցային արվեստով զբաղվող հայտնի ամերիկացի արվեստագետ Պեգասն է: Բացի մերկ Միդլթոնից, Դեփը գնել է նրա ևս չորս աշխատանք, մասնավորապես՝ «Թագադրված» անունով նկարը և Էլիզաբեթ II-ի դիմանկարը:










