Դետրոյթը դուրս է գալիս սնանկությունից

11:08 • 10.12.14

Դետրոյթը չորեքշաբթի դուրս կգա սնանկությունից։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում 2-ամյա նոր բյուջեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկյան Միչիգան նահանգի իշխանություններին:

 

Ճգնաժամային մենեջեր Քևին Օրը, ով ղեկավարում է քաղաքը 2013 թվականի մարտից, հեռացել է իր պաշտոնից:

 

Դետրոյթի իշխանությունները սնանկության մասին դիմում էին ներկայացրել հուլիսին՝ խոստովանելով, որ քաղաքը չի կարող մարել իր 18 միլիարդ դոլարի պարտքը: Այդ ժամանակ քաղաքի իշխանությունները չեն կարողացել համապատասխան մակարդակով կոմունալ ծառայություններ տրամադրել քաղաքի 700 հազար բնակիչներին:

 

Հակաճգնաժամային միջոցների շրջանակում քաղաքում կկրճատվեն սոցիալական նպաստները, սակայն ավելի վաղ նախատեսված Արվեստի ինստիտուտից աշխատանքներ վաճառելու գաղափարից որոշվել է հրաժարվել: